Tert.am-ը գրում է.

ՌԴ պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի հայտարարությունները սպառնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր Սավելևի արած հայտարարությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարբեր քննարկումների առիթ են դարձել: Այդ կապակցությամբ դեսպանատունը մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել և դրանք վերագրել հերթական պոպուլիստական ելույթներին, հատկապես ստեղծված այն բարդ իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումն այդքան կարևոր է դառնում»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընդունվել զսպվածությամբ՝ «հաշվի առնելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և շփման գծում սադրանքները, ինչի հետևանքով շարունակում են զոհվել առաջնագծում կանգնած մեր երիտասարդ զինծառայողները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել