Showbiz.am-ը գրում է.
Մեծ ճանապարհ անցած, բազում դժվարություններ հաղթահարած և թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում սեր ու հարգանք վայելած դերասանուհի Յանա Դանիելյանն այսօր տոնում է իր 30-ամյակը: Հայ հայտնի օրինակելի և գեղեցիկ ընտանիքների շարքում են նաև հենց ինքն ու Սուրենը, որոնց երջանկության հասնելու սկզբնաղբյուրը եղել է Դար 21 հեռուստաընկերությունը: ShowBiz.am-ը դերասանուհու ծննդյան առթիվ զրուցել է նրա ամուսնու հետ, ճշտել, թե ինչպես են նշել դեռ գիշերվանից սկսած, ինչ անակնկալներ են պատրաստել ինքն ու իրենց միակ դուստրը՝ Ադելը:
Սուրենն ասաց, որ գիշերը ժամը 12-ին շատ արտասովոր ոչինչ չի եղել: Սուրենի մայրն է գնացել Յանային շնորհավորելու. «Գիշերը տորթ ու ծաղիկներ եմ նվիրել կնոջս, սակայն դա դեռ նվեր չեմ համարում: Անակնկալ նվեր էլ կա, բայց դրա մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ