Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է:
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երեւանի զինվորական հոսպիտալ:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/05/15/243664/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



