«Ասում են, թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով:

Մյուս կողմից էլ, «պատկանները» կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովել, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»:

Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական չեն պարտադրում, պատճառները հետևյալն են. Արթուր Դավթյանը խիստ հլու կատարում է նոր իշխանությունների տված բոլոր առաջադրանքները (նման ծանր գործը երբեմնի թիմակիցների հանդեպ ոչ բոլորը կանեին), հաջորդ պատճառն այն է, որ եթե նոր իշխանությունների «նշանակած» դատախազն աներ դա, կասվեր՝ «քաղաքական հետապնդում է իրականացվում նախկինների հանդեպ (այս դեպքում՝ Դավթյանը ևս նախկին է):

Եվ վերջապես, դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Փաշինյանը չի ուզում, որ Էդմոնը դատախազ դառնա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել