Հուլիսի 1-ից Ավստրալիայի երկու նահանգում՝ Քվինսլենդում և Արևմտյան Ավստրալիայում ուժի մեջ է մտել միանգամյա պլաստիկե փաթեթներն օգտագործելու արգելքը։ Օգտագործման համար տուգանքը կարող է 4․6 հազար դոլարի հասնել։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Բացի այդ՝ դրանց օգտագործումն արգելված է երկու խոշոր սուպերմարկետների ցանցերում՝ Coles-ում և IGA-ում։

Այժմ երկրի գրեթե ամբողջ տարածքը հրաժարվել է միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներից՝ բացի Նոր Հարավային Ուելս նահանգից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել