Մոծակների խայթոցները ոչ միայն տհաճություն են պատճառում, այլ նաև երբեմն կարող են վտանգել առողջությունը։ Աշխարհում մոծակները համարվում են ամենավտանգավոր միջատները, քանի որ կարող են աննկատ խայթել՝ փոխանցելով մահացու վիրուսներ։
Բարեբախտաբար, մեր տարածաշրջանում մալարիան և նմանատիպ այլ հիվանդությունները տարածված չեն, սակայն, այնուամենայնիվ, մոծակների խայթոցներն անհանգստություն են պատճառում և անընդհատ ստիպում քորել խայթոցը։

Մոծակներն առավել ակտիվ են ամռանը, այսինքն՝ հենց հիմա, ուստի ձեզ ենք առաջարկում մի քանի բույս, որոնք վանում են մոծակներին։ Բանն այն է, որ այդ միջատները տանել չեն կարողանում նշված բույսերի հոտերը։ Եթե ապրում եք բնակարանում, ապա կարող եք պարբերաբար ծաղկամանով թարմ ճյուղեր կամ թաղարով հենց բույսերը դնել բնակարանի այն մասում, որտեղ առավել շատ եք գտնում։ Իսկ եթե տուն և այգի ունեք, ապա ձեր այգում անպայման տնկեք այս բույսերից։
Նարդոս

Վաղենակ

Գերանիում

Հազրեվարդ

Անանուխ

Ուրց

Ռեհան (կանաչ կամ մանուշակագույն)




