2018 թվականը հայոց պետականության ու մշակութային կյանքում նշանավորվում է մի շարք հիշարժան  իրադարձություններով:

Այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը, ինչպես նաև հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-րդ հոբելյանը:

Այս բոլոր իրադարձությունները գերազանց առիթ հանդիսացան հայ մշակույթը Ռուսաստանում լայնամասշտաբ կերպով ներկայացնելու համար:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքի շնորհիվ գրեթե 60 տարի ընդմիջումից հետո Ռուսաստանում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում:

Այս առիթով Երևանից կբերվեն շքեղ գունագեղ դեկորացիաներ և բեմական հագուստներ՝ վերականգնված հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարների հիման վրա, ինչպես նաև կժամանի բալետային խումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երկու անգամ Գրեմմի մրցանակի թեկնածու Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

«Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմ կբարձրանա հուլիսի 24-ին։ Միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի հոբելյանին ու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:

Վերջին անգամ «Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրվել է 57 տարի առաջ`1961 թ. փետրվարին:

Միջոցառման պրոդյուսերն է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հումանիտար ու մշակութային գծով խորհրդական Կարեն Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել