Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնությունում իր արդյունավետ սերիան հասցրել է 5 խաղի:

33-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել 16-րդ տուրի` Կարագանդայի «Շախտյորրի» հետ խաղում (2:0) և հաղթանակ պարգևել իր թիմին:

Հատկանշական է, որ Պիզելին նախ գոլ է խփել առաջին կեսի 7-րդ րոպեին, այնուհետև` երկրորդ կեսի 7-րդ րոպեին:

Պիզելին այս կերպ 9 գոլ է խփել «Ակտոբեի» կազմում անցկացրած վերջին 5 խաղում:Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստի ակտիվում 11 գոլ կա, ինչի շնորհիվ Մարկոսը վստահորեն գլխավորում է Ղազախստանի Պրեմիեր լիգայի առաջնությնան ռմբարկուների ցանկը` մոտակա հետապնդողներին գերազանցելով 3 գնդակով:

Հիշեցնենք` Պիզելին փետրվարին է վերադարձել «Ակտոբե», որի կազմում հանդես է եկել նաև 2014 և 2015 մրցաշրջաններում: Այն ժամանակ նա ակումբի կազմում Ղազախստանի առաջնության 50 հանդիպման էր մասնակցել, որոնցում դարձել էր 13 գոլի հեղինակ:

Այնուհետև Պիզելին խաղացել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում` պաշտպանելով «Ալ-Ռաեդի» և «Ալ-Շաբաբի» գույները: Այդ ընթացքում ֆուտբոլիստը կես տարի անցկացրել է նաև հունական «Քսանթիում»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել