Ինչ է կարման: Այն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ գործողություն: Այն համարժեք է Նյուտոնի հետևյալ օրենքին՝ յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը:

Երբ մենք մտածում ենք, խոսում կամ գործում, մենք ստեղծում ենք համապատասխան կերպով արձագանքող ուժ: Դա վերադարձող ուժն է, հնարավոր է՝ մոդիֆիկացված, փոխված կամ դադարեցված, սակայն մարդկանց մեծամասնությունը չի կարող ազատվել դրա ազդեցությունից: Պատճառի և հետևանքի այդ օրենքը գոյություն ունի ոչ թե որպես պատիժ, այլ ամբողջովին՝ կրթության կամ ուսուցանելու համար:

Մարդը չի կարող խուսափել իր գործողությունների հետևանքներից, սակայն նա կտառապի, եթե հենց ինքն է ստեղծել իր տառապանքի համար անհրաժեշտ պայմաններ: Օրենքի չիմացությունը նրան պատասխանատվությունից չի ազատում:

Որպեսզի դադարեք վախենալուց, դուք պետք է իմանաք կարմայի օրենքների մասին:

1. Մեծ օրենքը

  • Ինչ որ ցանես, այն էլ կհնձես: Սա հայտնի է նաև որպես պատճառի և հետևանքի օրենք:
  • Ինչ էլ որ անենք մենք Տիեզերքի հետ, նա միշտ դա կվերադարձնի մեզ:
  • Եթե մեր ուզածը երջանկությունն է, խաղաղությունը, սերը, ընկերությունը, ուրեմն՝ մենք պետք է լինենք երջանիկ ու հանգիստ, սիրենք ու իսկական ընկեր լինենք:

2. Արարման օրենքը

  • Կյանքը հիմա չէ ի հայտ եկել, այն մեր մասնակցությունն է պահանջում:
  • Մենք Տիեզերքի միասնական օրգանիզմի մի մասն ենք: Մեր էությունը ոչ միայն արտաքին, այլև ներքին կողմ ունի:
  • Ճիշտ ներքին վիճակի բանալին շրջապատող աշխարհից անկախ լինելն է:
  • Եղեք ինքներդ ձեր պես ու շրջապատեք ձեզ այն մարդկանցով ու իրերով, որ դուք իսկապես սիրում եք, և գիտակցաբար ուզում եք, որ դրանք լինեն ձեր կյանքում:

3. Հնազանդության օրենքը

  • Այն, ինչը դուք դադարում եք ընդունել, ձեզ համար շարունակվելու է:
  • Դուք չեք կարողանալու իրավիճակը փոխել այնքան ժամանակ, քանի դեռ չեք ընդունել այն:
  • Եթե դուք ինչ-որ մեկի մեջ թշնամի եք տեսնում, կամ բնավորության ինչ-որ գիծ ձեզ բացասական է թվում, դա նշանակում է, որ մենք ինքներս գնում ենք դեպի մեր գոյության առավել բարձր մակարդակ:

4. Աճի օրենքը

  • Ճանապարհը նշանակության կետից կարևոր է:
  • Ձեզ համար գլխավորն այն է, որ փոխվեք ու աճեք դուք ինքներդ, այլ ոչ թե ձեր շուրջը եղած մարդիկ, քաղաքներն ու տեխնոլոգիաները:
  • Մեր կյանքը և մեզ հատկացված ժամանակն այն ամենն են, ինչ մենք իրականում ունենք:
  • Եթե մենք ինչ-որ բան փոխենք մեր մեջ ու մեր սրտերում, մեր կյանքը նույն կերպ կփոխվի:

5. Պատասխանատվության օրենքը

  • Ամեն անգամ, երբ իմ կյանքում ինչ-որ բան այն չէ, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ իմ մեջ:
  • Մենք հայելին ենք նրա, ինչ մեզ շրջապատում է, և այն, ինչ մեզ շրջապատում է, մեր հայելային արտացոլանքն է: Դա ունիվերսալ ճշմարտություն է:
  • Մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար:

6. Կապի օրենքը

  • Անգամ եթե այն, ինչ մենք անում ենք, մեզ անէական է թվում, շատ կարևոր է անել դա, քանի ոչ Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է:
  • Յուրաքանչյուր քայլ հանգեցնում է հաջորդ քայլին, և այդպես շարունակ, և այդպես շարունակ:
  • Արդյունքի հասնելու համար ինչ-որ մեկը պետք է կատարի սկզբնական աշխատանքը:
  • Ո՛չ առաջին քայլը և ո՛չ վերջինը չեն կարող լինել ավելի կարևոր, քանի որ դրանք երկուսն էլ անհրաժեշտ էին խնդիրը կատարելու համար:
  • Անցյալը, ներկան ու ապագան միշտ կապված են միմյանց հետ: Չի կարելի հենց այնպես վերցնել ու ամեն ինչ սկսել մաքուր էջից:

7. Ֆոկուսի օրենքը

  • Դուք չեք կարող միաժամանակ 2 բանի մասին մտածել:
  • Եթե ձեր մտքերը կենտրոնացած են ինչ-որ կարևոր կամ հոգևոր արժեքների վրա, դրանցում ժլատության կամ կատաղության համար տեղ չի մնում:

8. Շնորհակալության և հյուրընկալության օրենքը

  • Եթե դուք ինչ-որ բան ճիշտ եք համարում, ապա ինչ-որ պահի ձեր կյանքում դուք կոչված եք լինելու ցուցադրել, որ դա այդպես է: Եթե դուք պատրաստ չեք, նշանակում է՝ դուք սոսկ կարծիք ունեք, այլ ոչ գիտելիք:
  • Մենք գիտենք միայն այն, ինչ իմացել ենք պրակտիկայի ընթացքում:

9. «Այստեղ և հիմա»-ի օրենքը

  • Անցյալի վերլուծությունն ու ապագայի պլանները ձեզ շեղում են նրանից, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա:
  • Հին մտքերը, վարքագծի հին մոդելներն ու հին երազանքները ձեզ խանգարում են ինչ-որ նոր բան գտնել:

10. Փոփոխության օրենքը

  • Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք դրանից դասեր չենք քաղում, որոնք կփոխեն մեր ուղին:
  • Հիմարություն է ամեն անգամ անել միևնույն բանը և տարբեր արդյունքներ սպասել:

11. Համբերության ու պարգևատրման օրենքը

  • Ցանկացած պարգև ջանքեր ու աշխատանք է պահանջում:
  • Անցողիկ արժեք չունեն միայն այն պարգևները, որոնք անընդհատ աշխատանք են պահանջում:
  • Կյանքի իրական ուրախությունն այն է, որ անես այն, ինչ դու պիտի անես, ու իմանաս, որ վաղ թե ուշ կհասնես քո ուզածին:

12. Նշանակության ու ոգեշնչման օրենքը

  • Դուք կստանաք միայն այն, ինչը վաստակել եք:
  • Որևէ բանի իրական արժեքը հավասար է այն էներգիային ու ջանքին, որը դուք դրա մեջ ներդրել եք:
  • Ձեր բարեկեցության մեջ ցանկացած ներդրում ներդրում է ընդհանուրի բարեկեցության մեջ:
  • Միայն նա, ով սիրում է նվիրել, ունակ է ստանալու ինչ-որ ոգեշնչող բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել