Ցանկացած տեսակետից անհանդուրժելի է, երբ մարդու հետ, մեղմ ասած, խոսում են բարձրից, մանավանդ երբ այդ մարդը Արցախի հերոս է։ Եթե մարդիկ իսկապես էդքան դուխով են, կարող էին մի քանի տարի առաջ էդ նույն ոճով խոսել հայտնի «գեներալի» հետ․․․ Բայց այն ժամանակ վախից, երևի «գեներալի» գովքն էինք անում, իբր չգիտեին, թե նա ինչով է կերակրում իր գազաններին․․․ Նման պահվածքով մարդ միայն ի ցույց է դնում այն, որ իր հայրենասիրությունը կամ իր իրավունքների համար պայքարը գործում է, երբ իրեն պարզապես թույլ են տալիս պայքարել հայրենիքի կամ իր իրավունքների համար։ Ողջամիտ կամ արժանապատիվ մարդը, եթե գտնում է, որ հայրենիքը պահանջում է մի խոսք ասել, ապա նա կարող է նրբանկատորեն մոտենալ հարցին, մի արժանիք, որը զուտ մարդկային հատկանիշ է, բայց հազվադեպ երևույթ․․․ Վերջապես կան բաներ, որոնք չի կարելի հրապարակել և բարձրաձայն քննարկել։ Նախ, այս երևույթը հիրավի ազգային ողբերգություն է։ Օրինակ, նախագահ կամ նախարար դառնալու գլխավոր արժանիքը Երևանցի լինելն է։ Նախորդ երկու կառավարիչների գլխավոր թերությունն այն էր, որ մեկը Արցախցի էր, մյուսը՝ Գորիսեցի, այսինքն՝ ոչ Երևանցի։ Այն, ինչ անում էին նրանք, խստորեն քննադատվում էր մեր բոլորի կողմից, իսկ այսօր, երբ նույն բանը անում են ներկայիս իշխանությունները, հասարակությունը բոլոր քայլերը որակում է հայրենասիրական ու պետականամետ, սրանով իսկ ցույց տալով, որ պայքարն ընդամենը զուտ իշխանական բնույթ էր կրում․․․ Ցավալի է, որ ընդհանրապես անտեղյակ լինելով, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մարդիկ թույլ են տալիս իրենց ընդհանրական եզրակացություններ անել պետության, քաղաքական գործիչների և այլնի մասին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: