Քաղաքացիական հասարակությունը որպես ինստիտուտ, պետական կառավարման և նմանատիպ այլ անմիջական ֆունկցիաներ չունի, բայց փոխարենն ունի իշխանությանը հակակշռելու, զսպաշիկ հանդիսանալու, ոչ պետական կառավարման մեթոդներով ու մեխանիզմներով երևույթների դեմ պայքարելու հստակ առաքելություն: Եվ հետևաբար, խնդրանքս, դադարեցրեք, թեկուզ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարության առկայության պայմաններում քաղաքացիական հասարակության գործողություններին ՍԱԲՈՏԱԺԻ որակավորում տալը: Ամուլսարի համար քաղաքացիական ակտիվի պայքարն այս կոնտեսքստում չի կարելի դիտարկել որպես սաբոտաժ, ու նորից եմ շեշտում, որ բացարձակ կապ չունի տվյալ իշխանությունը ժողովրդի վստահությունը վայելող է թե ոչ:
Ինչպիսի իշխանություն էլ ուզում է լինի, եթե վաղը քաղաքացիական հասարակությունն իր վերահսկողության կոճակը անջատեց, մոռացեք որ որևէ բան կարող է փոխվել: Նոր հեծանիվ չեմ հորինում, կա աշխարհի փորձ, կան օրինակներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել