Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն աշխարհի լավագույն կիսապաշտպան է նշել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերժիո Բուսկետսին.

«Ինչ վերաբերում է իմ դիրքում լավագույն ֆուտբոլիստներին, այնքան էլ շատ խաղացողների չեմ կարող նշել, բայց եթե ընտրեմ մեկին, ապա դա կլինի Բուսկետսը:

Նա իսկապես լավագույնն է աշխարհում, սիրում եմ նրա խաղաոճը:

Ֆրանսիացիներ Ն՜Գոլո Կանտեն և Պոլ Պոգբան նույնպես ուժեղ են»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք` ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը հուլիսի 1-ին կմրցի Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ Բրազիլիայի ընտրանին հաջորդ օրն ուժերը կչափի Մեքսիկայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել