ԱՄՆ-ի գոյության գլխավոր սպառնալիքը ծագում է ոչ թե Ռուսաստանից, ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ներն ու վերնախավը, այլ Չինաստանից։ Այս մասին գրում է The Washington Times-ը։

Հոդվածում առաջարկում են տեսագրել սոցիալական արդարության մարտիկի արձագանքը հակառակորդ երկրի նկարագրությանը, որը «գողացել է ամերիկյան զենքի նախագծերը և այլ ռազմավարական տեխնոլոգիաներ», «ռազմականացրել է կարևորագույն ծովային ճանապարհներից մեկը», Ամերիկա է ուղարկել շուրջ 40 հազար գործակալ և ամբողջ աշխարհում ռազմաբազաներ է բացում։ Նրա խոսքով՝ այդ բոլոր գողությունների հետևանքով տվյալ պետության ՀՆԱ-ն շուտով կգերազանցի ԱՄՆ-ի ՀՆԱ-ին։

Հետո առաջարկվում է ասել, որ այդ երկիրը Ռուսաստանն է։ Հոդվածագիրը վստահ է՝ ամերիկյան «ոսկե երիտասարդության» 59 տոկոսը կհավատա դրան։ Սակայն դա ամենևին այդպես չէ։

Սակայն նշվում է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Չինաստանը չեն սպառնում ԱՄՆ-ի գոյությանը՝ որպես համաշխարհային գերտերության։ Հոդվածագրի կարծիքով՝ ԶԼՄ-ները «դեմոնիզացնում» են Ռուսաստանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ոչնչացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել