Tert.am-ը գրում է.

Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ու խորհրդարանական վերջին ընտրություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից փաստացի դրվեց «Թուրքիայի երկրորդ հանրապետության» հիմքը, նման կարծիք է հայտնել թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, գրում է Ստամբուլում գործող «ՀայԹերթը»։

Պատմաբանը զուգահեռներ է անցկացրել ու ընդգծել, որ 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի հանրապետությունը որդեգրեց անցյալում մնացած ամեն բան և ամեն ոքի «բացառելու» գաղափարը։

«Երկու հանրապետությունների դեպքում էլ դրանց առանձնահատկությունն այն է, որ երկուսն էլ հիմնված են նախորդ հասարակությունների մշակութային բազմազանության ու հարստության ավերման վրա»,-գրում է Աքչամը՝ հիշելով նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունները, երբ Թուրքիայի հանրապետության հիմնադրումից առաջ գրեթե ամբողջովին վերացվեցին Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակիչները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել