Ինչ երեկ տեղի ունեցավ, զարհուրելի էր, իսկ ինչ քննադատության հեղեղ թափվեց՝ ամոթալի է: Եթե դուք, հարգելի քննադատողներ և այդ մարդկանց «աչքից անկուշտ» պիտակավորողներ, լիքը փորով եք քնում, ապա այդ մարդկանց երեխաները օրեր շարունակ սոված են քնում, եթե դուք երազում եք հանգստանալ Շրի Լանկայում, Պալմաներում, Սինգապուրում, ապա այդ մարդիկ երազում են աղ ու հաց, նույնիսկ հացի մեկ քառորդ չափաբաժին ունենալու մասին: Ինձ բավականին բարկացրեց սպասարկող-մատուցողների վերաբերմունքը:
Կներեք, դուք տիկնայք և պարոնա՞յք եք, թե՞ հասարակ մատուցող: Ինչի՞ այդ օրը մոռացաք ձեր ով լինելը, մոռացաք էն, որ աշխատանքից տուն գնալուց աշխատավարձի հետ մեկտեղ տանում եք նաև այն, ինչ ետ է եկել պատվիրված սեղաններից՝ հացից մինչև խառը կանաչի, կաթնամթերք, կտրատված պանիր, տոպրակով՝ տոմատ, ջրեղեն և այլն: Դուք նույնը չե՞ք անում, ինչ այդ մարդիկ: Այդ մարդիկ էլ սեղանի դրվածն էին ուտում, որը դուք անամոթաբար հավաքում էիք անկուշտ պաշտոնյաների հեռանալուց հետո: Ի դեպ, ձեր աշխատանքը բարձրաստիճան չէ, այսօր մատուցողի գործը ԳՌԴՈՆՉԻՈՒԹՅՈՒՆ Է: «Ան, ան, արա՛, էս մեկն էլ տար», «ա՛ռ, սաղ քեզ ըլնի», «բա՛ց տոպրակը, ես կլնցեմ սաղ բողկը» և մյուս անասնական վերաբերմունքով մարդկանց դիմելուց առաջ մտածեիք, որ ձեզ՝ բարերում, սրճարաներում, պիցերիաներում, ռեստորաններում և այնտեղ, որտեղ կաք, դիմում են՝ «ապեր», որոշ ժամանակ հետո «արա, ազիզ, քուրո», լավ չմատուցելու դեպքում նաև քֆուրով, էդ ժամանակ մտածեք ,որ նույն կերպ դիմում են փողոցում կանգնած 2000 դրամով իրեն վաճառող մարմնավաճառին: Երբևէ չէի գրի սենց, եթե չտեսնեի մատուցողների վերբերմունքը, գիտեմ, որ չեք երազել մատուցող դառնալ, մատուցող եք սոցիալական իրավիճակից դրդված: Իսկ քննադատողները բավական է հաց ուտող մարդկանց սոված ասեն, ջրեր տանողին՝ անկուշտ: Նույն իրավիճակում պաշտոնյաներն են, օլիգարխները. ունենալով պաշտոն, շատ փող, լինելով ապահով՝ միևնույն է, շարունակում են կուտակել պետության հաշվին՝ թալանելով մեզ: Դուք ապահովված եք չէ՞, բայց շարունակում եք ձրի թալանը: Ձեզ համար էլ բացված սեղան պետություն է, որի վրա հարձակվել էք ապահովների բանակով` անապահովներին թողնելով եկեղեցիների մոտ բացված սեղանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել