Մարդիկ միշտ էլ հերոսական արարքներ են կատարել և մեծ հայտնագործություններ են արել, առանց որոնց Երկրի վրա կյանք միգուցե այսօր գոյություն չունենար: Այժմ կխոսենք այն 5 իրական հերոսների մասին, որոնք փրկել են աշխարհն ու միլիոնավոր մարդկանց կյանք են պարգևել:
Յուջին Լազովսկի

Յուջին Կազովսկուն անվանում են լեհ Շինդլեր: Նա բժիշկ էր, ով փրկել է հազարավոր հրեաների Հոլոքոստի ժամանակ: Գետոյում պատվաստման շնորհիվ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն կարողանալով «կրկնօրինակել»՝ Լազովսկին կարողացավ կանխել հրեաների տեղափոխումը բնակելի տարածաշրջանից համակենտրոնացման ճամբար: Գերմանացիները, վախենալով վարակի տարածումից, խուսափում էին մոտենալ այդ տարածքին ու փակել էին այն: Շուրջ 8,000 հրեա փրկվեց գազային բանտախցերից ու դիակիզարաններից:
Ջեյմս Հարիսոն

«Ոսկե ձեռքով մարդ». այսպես են անվանում պլազմայի ավստրալացի դոնոր Ջեյմս Հարիսոնին: Դեռահաս տարիքում ծանր հիվանդանալով ու մի շարք բարդ վիրահատություններ կրելով կրծքավանդակում՝ նա փրկվեց դոնորների արյան շնորհիվ՝ մոտ 13 լիտր: Այդ օրվանից ի վեր տղան երդվեց, որ 18 տարին լրանալուն պես նա բարեգործ դոնոր է դառնալու: Հարիսոնի արյունը յուրօրինակ է, քանի որ դրա պլազմայում կան հակամարմիններ, որոնք հղիության ընթացքում արգելափակում են ռեզուս հակամարտությունը՝ ապագա պտղին փրկելով դեղնախտից ու նրան կյանք նվիրելով: 78-ամյա տղամարդն ամեն 3 շաբաթը մեկ անգամ 400 մլ արյուն է տալիս: 60 տարվա ընթացքում այդ թիվը մեծացել է 1000 անգամ: Ջեյմս Հարիսոնը 2 միլիոն երիտասարդ մայրերի ու նրանց զավակների կյանք է փրկել:
Մորիս Ռալֆ Հիլեմա

Սարսափելի հիվանդություններից աշխարհը փրկել է ամերիկացի միկրոբիոլոգ Մորիս Ռալֆ Հիլեմանը, ով իր ողջ կյանքը նվիրել է 36 պատվաստանյութերի ստեղծմանը: Այդ պատվաստանյութերիցց 8-ը կիրառվում են մինչ օրս: Բնակչությանն ամենուրեք պատվաստում են կարմրուկի, մինինգիտի, հեպատիտ Ա և Բ-ի դեմ: Գրիպի դեմ նրա պատրաստած պատվաստանյութը, որը գործում է 1957-ից, փրկել է տարբեր երկրների 20 միլիոն բնակիչների կյանքը:
Հենրիետա Լաքս

Շնորհիվ աֆրոամերիկացի Հենրիետա Լաքսի բջջային դոնորության՝ գիտնականները կլոնավորել են մարդկության համար օգտակար նյութեր: Երիտասարդ կինը քաղցկեղ ուներ, սակայն, նվիրելով իր մարմինը բժշկությանը, իր անունը թողեց պատմության մեջ: Նրա օրգանիզմի առողջ բջիջների հիման վրա հավերժության «գործիքներ» ստեղծեցին: HeLa բջիջները հետագայում ծառայեցին պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, իսկ այսօր այն օգտագործում են ՁԻԱՀ-ի դեմ դեղորայք պատրաստելու համար:
Նիլս Բոլին

Ավելի քան 50 տարի ճանապարհային պատահարները կանխում են անվտանգության գոտիները, որոնք հայտնաբերել է շվեդ ինժեներ, Volvo-ի աշխատակից Նիլսոն Բոլինը: Դրանց ստեղծման համար նա մեկ տարի է տրամադրել՝ արտոնագրելով այն միայն 1962-ին: Այսօր անվտանգության գոտիները պարտադիր պայման են, որոնք համապատասխանում են ավտոաշխարհի ստանդարտներին: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Բոլինի գյուտը փրկել է ավելի քան միլիոն մարդու կյանք:



