Օրական շաքարի թույլատրելի նորման մեծահասակների համար 30 գրամն է կամ 3 թեյի գդալը, բայց մարդկանց մեծ մասը գերազանցում է այս նորման։ Իսկ եթե քաղցրակեր եք, ժամանակն է խուճապի մատնվելու։ Գիտնականները հաճախ շաքարն անվանում են իրական թմրադեղ, և դա զարմանալի չէ։ Քաղցրի հանդեպ պահանջից ազատվել կօգնեն այս 6 միջոցները՝  հիմնված անձնական փորձի վրա։

1. Օրը սկսեք մրգերից

Եթե չեք կարող ապրել առանց քաղցրի, ավելի լավ է՝ օրը սկսեք մրգերից, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, միայն թե այդ շաքարը բնական է, երկար չի մնում օրգանիզմում։ Ապացուցված է նաև, որ եթե առավոտյան մի ափսե միրգ ուտեք, դրանով կբավարարեք գլյուկոզայի պահանջը՝ վերացնելով այն, ինչպես նաև օրվա ընթացքում ավելի քիչ կուտեք քաղցր։

2. Կերեք կանոնավոր կերպով

Կարող եք վստահ լինել՝ եթե բաց թողնեք ճաշերից թեկուզև մեկը, ձեր օրգանիզմն էներգիա կպահանջի, իսկ դա մարդիկ հաճախ ստանում են յուղոտ բուրգերների կամ շոկոլադի միջոցով։ Ո՛չ առաջինն է պետք օրգանիզմին, ո՛չ երկրորդը։

3. Կերեք կիտրոններ

Գիտնականներն ապացուցել են, որ կիտրոնի հյութի նույնիսկ փոքրիկ քանակությունն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը 10 %-ով։

4. Նախուտեստները պետք է օգտակար լինեն

Որպեսզի օրգանիզմը շաքարով չծանրաբեռնեք, մտածեք առողջարար նախուտեստի մասին։ Խորհուրդ է տրվում հացահատիկ կամ ընկույզ ուտել։

5. Ճաշացանկում ավելացրեք մագնեզիում պարունակող մթերքներ

Արյան մեջ շաքարը կարգավորել օգնում են այն մթերքները, որոնք մեծ քանակությամբ մագնեզիում են պարունակում։ Այդպիսիք են լոբին և ընկույզի մի քանի տեսակներ։

6. Սպիտակուց և ճիշտ ճարպեր

Ձուկ, միս, ավոկադո և յուղի տարբեր տեսակներ. սրանք օգնում են նվազեցնել քաղցր ուտելու ցանկությունը։ Ապացուցված է, որ սպիտակուցային ուտեստներով նախաճաշողները նույնիսկ էներգետիկ անկման ժամանակ չեն ուզում իրենց էներգիայի պաշարը լցնել շաքարի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել