Panorama.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ  մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» որոշման նախագիծը:

Փոխնախարարը նշեց, որ մինչև հուլիսի 20-ը այս որոշման նախագիծը պետք է հաստատվի, եթե ցանկանում են, որ ՀՀ-ն մասնակցի այս ծրագրին։

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ի սկզբանե ցանկության կար ծրագիրը ներկայացնել Արագ վավերացման ԱԺ արտահերթ նիստում: «Կարծում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների արձակուրդ գնալը և սահմանված ժամկետները, և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը», - ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել