Հնդկաստանն աշխատում է տիեզերական ծրագրի վրա, որը նախատեսում է Լուսնի հարավային կողմի վրա իջնել։

Գիտնականներն ուսումնասիրում են միջուկային անթափոն վառելիքի արյունահանում, որը տրիլիոնավոր դոլարներ արժի։

Արդեն հոկտեմբերին NASA-ի հնդկական տարբերակը կգործարկի լուսնագնացը՝ Լուսնի մակերևույթի ուսումնասիրման համար։ Սարքը հողի անալիզ է իրականացնելու՝ փնտրելով ջրի և Հելիում–3-ի հետքեր։

Այդ իզոտոպը կա Երկրի վրա, սակայն այն շատ հազվագյուտ է, իսկ Լուսնի վրա այն այնքան շատ է, որ տեսականորեն դրա արդյունահանումը կարող է երկիրը 250 տարով ապահովի էլեկտրաէներգիայով։

«Այն երկրները, որոնք ի վիճակի կլինեն այդ պաշարը Լուսնից Երկիր հասցնել, կդառնան գործընթացի թելադրողները»,– հայտարարել է Տիեզերքի ուսումնասիրման հնդկական կազմակերպության (ISRO) ղեկավար Կայլասավադիվու Սիվանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել