«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է: Անշուշտ, բանագնացը պետք է բանիմաց լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին տարիների մանրամասներին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Արցախի հարցում ՀՀ հատուկ բանագնացի թեկնածության հարցին: Նա նշել է, որ պետք է բանակցի այն պաշտոնատար անձը, ում ձեռքում իշխանությունն է կենտրոնացած: «Նախ, ՀՀ վարչապետի լեգիտիմության մակարդակը հավելյալ առավելություն կտա, երկրորդ՝ վստահություն կներշնչի, որ բանակցությունները լուրջ են, և համաձայնությունները ենթակա են կատարման»,- ասել է Լուկիանովը: 

Ամերիկացի փորձագետ Փոլ Սթրոնսկին իր հերթին՝ խոսելով արտաքին դերակատարների նախասիրություններից՝ ասել է, որ, ամենայն հավանականությամբ, որևէ մեկը դեմ չի լինի որևէ թեկնածության:

Միջնորդները, նրա համոզմամբ, կհարգեն Հայաստանի որոշումը: 

«Բնականաբար, Հայաստանն ունի իր տեսլականը կարգավորման վերաբերյալ, բանագնացը կարող է լինել լավատեղյակ նախկին պաշտոնյա կամ միջնորդների և հակամարտող երկրների կողմից հարգված գործիչ, ով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ներդրում է ունեցել, նման անձինք կան, կարելի է օգտվել այդ ռեզերվից, լիազորել նախագահին կամ ստանձնել պատասխանատվություն՝ շարունակել բանակցությունները երկրի ղեկավարների մակարդակով: Սրանք հնարավոր են, բայց վերջին տարբերակն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասել է նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել