«Դատավորների ընդհանուր ժողովը Ելիզավետա Դանիելյանի ընտրության տապալումից հետո օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում ԱԺ-ին է ներկայացրել Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածու՝ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանին, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մտերիմներից է: Այսինքն՝ կարելի է կանխատեսել, որ նոր իշխանությունը կրկին կտապալի այս թեկնածուի ընտրությունը, ինչպես վարվեց հունիսի 15-ին՝ Ելիզավետա Դանիելյանի դեպքում: 
Ի դեպ, Արման Դիլանյանը Դատավորների ընդհանուր ժողովի գաղտնի քվեարկությամբ 1 ձայնով էր զիջել Ելիզավետա Դանիելյանին, ով 88 կողմով առաջ էր անցել նրանից: Դեռևս հայտնի չէ, թե երբ կնշանակվի նոր անդամի ընտրությունը, ԱԺ-ն արձակուրդում է, թերևս այդ պատճառով էլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրենքով սահմանված կարգով թեկ­նածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո 24 ժամվա ընթացքում հանդես չեկավ հայտարա­րությամբ «ՍԴ դատավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրության օրվա և ժամի մասին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել