168.am -ը գրում է

ԱՄՆ-ի Վիսկոնսին-Միլուոքի համալսարանի մասնագետները գտել են 48 գեն, որոնք կապված են կաթնագեղձի քաղցկեղի նկատմամբ կանանց նախահակվածության հետ: Այս մասինէ հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղի, որը ամենատարածված ուռուցքաբանական հիվանդությունն է կանանց մոտ, դեպքերի սոսկ ոչ մեծ բաժինն է բացատրվում ժառանգականությամբ, սակայն դրա հետ կապված բազմաթիվ գեներ մինչ օրս հայտնի չեն:

Սակայն նոր հետազոտության մեջ հայտնաբերվել է 14 նոր օնկոգեն, ինչպես նաեւ հաստատվել 34 գեն, որոնք մասնակցում են կաթնագեղձի ուռուցքների զարգացմանը եւ նկարագրված են նախորդ գործերում:

Գիտնականները վերլուծել են Քաղցկեղի համագենի ատլասի (The Cancer Genome Atlas, TCGA) տվյալները, որը տեղեկություններ է բովանդակում գենետիկական այն մուտացիաների մասին, որոնք հանգեցնում են քաղցկեղի առաջացման:

Նրանք հետազոտել են 229 հազար եվրոպացիների, որոնց մի մասը հիվանդ է եղել քաղցկեղով, իսկ մյուսը եղել է առողջ: Բացի դրանից, ուսումնասիրվել են գեներ, որոնք պոտենցիալ կերպով կարող էին ներքաշված լինել չարորակ ուռուցքի զարգացման գործընթացում, եւ որոնց ակտիվության ճնշումը դադարեցրել է նորագոյացության աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել