Հունիսի 27-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում՝ արձանի մոտակայքում, քաղաքացին ծառից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Յ. Վ.-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել