Panorama.am-ը գրում է.

«Շատ կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարը և պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը։ Դրա հետ մեկտեղ պետք է մշտապես պահպանել իրավական ընթացակարգերի կանոնները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով ՄԻՊ-ը մանրամասն հետևում է  ԱԱԾ վերջին գործողություններին։

Ինչ վերաբերվում է մարդկանց բերման ենթարկելը ներկայացնող տեսանյութերին, Թաթոյանն ասաց, որ դրանք դառնալու են քննության, առնվազն գնահատականի առարկա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը՝ նա նշեց, որ փաստաբանն ահազանգել էր  խոշտանգման մասին և ինքը հանձնարարել էր՝ կապվել փաստաբանի հետ և հասկանալ կոնկրետ ինչում է խնդիրը։

«Փաստաբանը նշել էր, որ այս պահին չի գտնում անհրաժեշտություն ուղիղ մեզ դիմելու, այս պահին մեզ ուղղված դիմում, բողոք չունենք։ Բայց առաջիկա այցերից մեկում՝ քրեակատարողական հիմնարկներ, մեր աշխատակիցները նրան կտեսակցեն։ Մեզ համար որևէ նշանակությունն չունի մարդն ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, որքան էլ որպես քաղաքացի չընդունեմ և զազրելի համարեմ ենթադրյալ հանցանքը, միևնույն է, ազատությունից զրկման հարցում պարտավոր եմ ցուցաբերել միանման մոտեցում»,- ասաց օմբուդսմենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել