Որքանո՞վ են նվազել բանկային ավանդներն ապրիլին։ Էս հարցին հիմա հնարավոր է պատասխանել։
Ըստ ԿԲ տվյալների՝
ՀՀ բանկերում ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի ապրիլի վերջին կազմել է 2 տրլն 66.7 մլրդ դրամին համարժեք գումար։ Մարտի վերջին այդ գումարը 2 տրլն 111.8 մլրդ դրամ էր։ Այսինքն՝ ապրիլի ընթացքում ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը միայն ռեզիդենտների մասով նվազել է 45.1 մլրդ դրամով կամ 2.2%-ով։
ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի մարտի 531.4 մլրդ դրամից ապրիլին նվազել է մինչև 472.7 մլրդ դրամ։ Ապրիլի ընթացքում ոչ ռեզիդենտների գծով ավանդային պորտֆելը նվազել է 58.7 մլրդ դրամով կամ 12.4%-ով։
Ընդհանուր առմամբ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ժամկետային վարկերի ու ցպահանջ հաշիվների ծավալը նվազել է 103.8 մլրդ դրամով (3.9%-ով) և ապրիլի վերջին կազմել 2 տրլն 539.4 մլրդ դրամ։
Ամբողջական նյութն՝ այստեղ։