Ո՛չ մեկ թող չզարմանա, որ մեր լրագրողների ոչ տեղին լուսաբանումները հայտնվել են ադրբեջանական հեռուստաալիքներում և կարող են հետագայում օգտագործվել մեր դեմ: Դա ԱՄՈԹԱԼԻ է: Բոլորն էլ տեղյակ են ժողովրդի «մեծ մասի» ոչ բարեկեցիկ կյանքի մասին, բայց արժե՞ր դա սկուտեղով փոխանցել հակառակորդին: Չեմ կարծում, որ անձնական շահերից ելնելով կամ ուղղակի չհավանելով որևէ անձի կամ երևույթի` կարելի էր ազգին խայտառակ անելով սեփական վարկանիշը բարձրացնել: Լրագրողը հայ չէ՞: Իրեն դու՞ր է գալիս նման թշվառ պատկեր ունեցող երկրի ներկայացուցիչ լինելը, թե՞ սա հերթական պատվերն էր, ստանդարտից դուրս վարձատուով, որը, չեմ կարծում, կարող է ազգությամբ ՀԱՅ իրեն համարել կամ արժանապատիվ մարդ: Այս երևույթը ո՛չ մի կերպ չի կարող արդարացվել, քանի որ ինչքան էլ վատ պայմաններում ապրի քո ժողովուրդը, չի՛ կարելի նրան ստորացնել օտարի կամ հենց քո հայրենակցի մոտ, ով ոչ միայն նրան օգնության ձեռք չի՛ մեկնելու, այլև ծիծաղելու է և միայն ցեխ է շպրտելու նրա ուղղությամբ: Չէի կարծում, որ մեր հայրենակիցները, «այս դեպքում լրագրողները» այսքան խորն են կորցրել իրենց ներքին արժանապատվությունը, կուլտուրան և հարգանքը միմյանց հանդեպ:
Ցավում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/452876204804790
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել