Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջիններս հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: