«Տևական ժամանակ է՝ 9 հոգանոց Սահմանադրական դատարանն աշխատում է 7 հոգով՝ ոչ լիարժեք կազմով. ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարողանում ընտրել ՍԴ անդամ: 

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս վիճակը երկար կշարունակվի ոչ միայն այն պատճառով, որ խորհրդարանն այլևս արձակուրդում է, այլև այն, որ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությամբ և քաղաքական իրավիճակով պայմանավորված, աշնանը ևս հնարավոր է ներկայացված թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստանա: ՍԴ-ն 7 հոգով բնականոն աշխատում է. ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ քվորումի խնդիր չունեն, աշխատանքները նորմալ ընթանում են: Տեսակետ կա, որ ՍԴ 2 անդամների ընտրությունը կերկարի, ի՞նչ եք անելու: «Երկարաձգման գործընթացը ՍԴ աշխատանքների հետ որևէ կապ չունի, արտառոց բան չկա այդտեղ, համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր շատ են պատահում»:

Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի առաջադրման ժամկետների հարցով դիմել էր ՍԴ: «Դիմումը ստացել ենք, դատական նիստը, սակայն, դեռ չի նշանակվել, գործը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել