Փրկարարական ծառայություն հունիսի 26-ին, ժամը 15:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 114 մանկապարտեզի մոտ գտնվող աղբամանի մոտ սնդիկ կա թափված: Սնդիկի զանգվածը 1 քառակուսի մետր մակերեսի վրա է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ` քիմիական, կենսաբանական և ճառագայթային մոնիթորինգի խումբը, ովքեր ամբողջությամբ սնդիկը հավաքել են և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ վերջում հրշեջ փրկարարները ջրի հոսանքով տարածքը լվացել են:
«Որևէ կոտրված տարա կամ հուշում, թե որտեղից կարող էր հայտնվել սնդիկը, փրկարարները չեն նկատել»,- նշեցին լրատվական ծառայությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել