Հին արաբական «Իսկենդեր Զու-լ-Քրնէյն» ասքը պատմում է այն մասին, որ արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան: Մոտ երեք հազար տարի առաջ: Մի որոշ ժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին. «Բավականին շրջեցի ձեր երկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսա. ո՞ւր են նրանք»: Հայերը պատասխանում են. «Բայց մեր ինչի՞ն է պետք ոստիկանը»: «Ինչպե՞ս,- զարմանում է օտարականը,- որ բռնի գողերին, ավազակներին, կարգազանցներին»: «Բայց ինչպե՞ս կարելի է գողություն անել, երբ բոլորս միմյանց հանդեպ եղբայրների պես ենք ու հասնում ենք կարիքավորներին: Մեր հոգևոր հայրերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները և տվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում դրանք խախտել»:
«Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում է հյուրը: «Չունենք, - պատասխանում են հայերը,- մեր հոգևոր հայրերը մեզ ասել են, որ եկամուտից տասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք մեր զինվորների ու կարիքավորների համար, և հարկահանի կարիք չունենք: Ինչպե՞ս կարելի է բերք թաքցնել եղբայրակիցներից»:
«Իսկ ո՞ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներով շրջապատված ձեր քաղաքներում շրջելիս»,- հարցնում է հյուրը: «Բայց մեզ ինչո՞ւ են պետք իշխանները,- լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն։ Ի՞նչ պիտի անեն նրանք, երբ մենք ապրում ենք հոգևոր հայրերի տված կանոններով, ու կառավարելու հարցեր էլ չկան»:
Սա մեր անցյալն է, մեր իրական էությունը, որը մաքրել է պետք հազարամյա ժանգի շերտից:
Դա անել կարողանալու համար կարիք կա օտարին նմանակելու փոխարեն մեր ներկան ու ապագան բխեցնել մեր ժողովրդի անցյալից, նրա ունեցած արժեքներից ու դերակատարությունից...