Խոյ

Սիրո և ընկերության մեջ ձեզ լիովին երջանիկ կզգաք: Կհայտնվեն նոր հնարավորություններ, բայց դրանց հետ մեկտեղ` նաև նախանձ մարդիկ: Խորհուրդ է տրվում զգուշանալ նրանցից:

Ցուլ

Ցուլերի համար սիրո մեջ ամեն բան կլինի կանխատեսելի, բացառությամբ հինգշաբթի և ուրբաթ օրերից, երբ ինտուիցիան կթուլանա, և ոգևորությունը կլքի նրանց:

Երկվորյակ

Սիրո հարցում ձեզ կօգնեն տարբեր խնջույքները կամ պարզապես զբոսանքի դուրս գալը: Հաջող շաբաթ է` ռոմանտիկայի, ֆլիրտի և սիրային խաղերի համար:

Խեցգետին

Երկուշաբթին և երեքշաբթին ամենավտանգավոր օրերն են: Նույնիսկ ձեր հմայքը չի օգնի շտկել սխալները, որ կարող եք թույլ տալ: Սիրելիի հետ հարաբերություններում ևս զգուշություն ցուցաբերեք: Դրական արտահայտությունները կօգնեն բարձրացնել տրամադրությունը:

Առյուծ

Ժամանակն է, որհամարձակություն հավաքեք և անկեղծ զրուցեք սիրելիի հետ` վեր բարձրացնելով բոլոր ձեզ անհանգստացնող խնդիրները: Անկեղծությունը հրաշքներ կգործի: Իսկ միայնակներին խորհուրդ է տրվում ժամանակ չկորցնել` սկսելով սիրո փնտրտուքները:

Կույս

Ուշադրությունը մի կենտրոնացրեք խնդիրների վրա: Բառերը մեծ դեր կարող են ունենալ սիրո հարցում: Արտահայտեք ձեր մտքերը, կիսվեք ձեր սիրով:

Կշեռք

Սա ճգնաժամային շաբաթ կլինի: Մի կորցրեք հավասարակշռությունը, մի եղեք էգոիստ: Պարզապես զինվեք համբերությամբ, և ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ

Սա լինելու է վառ, գունեղ շաբաթ: Հետևեք սիրո հարցում ձեր ունեցած սկզբունքներին և համոզմունքներին: Հնարավոր են փոփոխություններ` դեպի լավը, ինտրիգներ, այնպես որ, չեք ձանձրանա:

Աղեղնավոր

Ժամանակն է նոր կյանք հաղորդելու ձեր հարաբերություններին: Մի վախեցեք էքսպերիմենտներից: Դրանք անհրաժեշտ են` հարաբերությունները բարելավելու, ավելի վառ տպավորությունների համար:

Այծեղջյուր

Այս շաբաթ բավականին դժվար է լինելու: Եթե ունենաք խանդի նոպաներ, փորձեք ամեն կերպ զսպել դրանք, իսկ միայնակներին խորհուրդ է տրվում չվախենալ մերժվելուց և անհաջողությունից:

Ջրհոս

Խոստումնալից շաբաթ է: Պայքարեք ձեր երջանկության համար, տրվեք ձեր էմոցիաներին: Հաջողությունը ձեր կողմում է:

Ձկներ

Ուշադիր եղեք, որ ձեզ խանդելու առիթ չտաք: Այս շաբաթ զինվեք զգուշավորությամբ: Խուսափեք բոլոր անհարմար իրավիճակներից, կոնֆլիկտներից և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել