Armsport.am-ը գրում է․

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրի` Նիգերիա-Իսլանդիա խաղին:

Նիգերիայի ընտրանին 2:0 հաշվով հաղթանակ է տարել Ահմեդ Մուսայի դուբլի շնորհիվ, ինչը խմբից դուրս գալու հույսեր է արթնացրել Արգենտինայի հավաքականի մոտ:

D խմբում Նիգերիան վաստակել է 3 միավոր և բարձրացել 2-րդ հորիզոնական:

Իսլանդիան 1 միավորով 3-րդն է: Խմբի առաջատարն է Խորվաթիան, ով 6 միավորով արդեն ապահովել է փլեյ-օֆի ուղեգիրը: Արգենտինան 1 միավորով 4-րդն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել