operativ.am-ը գրում է
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը:
ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը:

Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Հյուրերն այցելեցին նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատեցին ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել