Բաղադրամասեր

  • ջուր,

  • կիտրոնի աղ,

  • ծիրան,

  • շաքարավազ

    Պատրաստման եղանակը

  • Սուր դանակով ծիրանները կիսում ենք և հանում կորիզները: 
  • Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում ենք ջրի մեջ: 1 լ ջրին ավելացնում ենք 1 թ/գ լիմոնաթթու կամ կիտրոնի աղ: 
  • Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով: 
Ծիրանի ջեմ

Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե՝ ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել: 

Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Համոզվեք, որ կորիզները դառը չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել