operativ.am-ը գրում է
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվեցին Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք:

Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել:

Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:

51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել