Երեկ խոստացածս լավ լուրը
Ուրեմն՝ 2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։ Այսինքն՝ վերջին տարիների մեջ առաջին անգամ մայիս ամսին օդային ճանապարհով Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնողների թվին (դրական հաշվեկշիռ՝ 3 165 մարդ)։
Համեմատության համար՝ 2017 թվականի մայիսին օդային ուղևորափոխադրումների սալդոն բացասական էր՝ - 1 446 մարդ։ Իսկ 2012-2016թթ. մայիս ամիսներին բացասական հաշվեկշիռը կազմել է միջինում 11-12 հազար մարդ։
Հանուն արդարության ասեմ, որ մայիսյան ցուցանիշը էապես բարելավվել է դեռ 2017 թվականից։ Սակայն փաստն այն է, որ այս տարի առաջին անգամ է մայիսին դրական սալդո արձանագրվում։
Ավելի մանրամասն տվյալներ՝ այ էս հոդվածում https://goo.gl/MiQ7Dj:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1156945311113084&set=a.130519333755692.24632.100003928781165&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել