Artsakhpress.am-ը գրում է.
Ապահովագրական դեպքերի ուսումնասիրումը ի հայտ Է բերել աշխարհի ամենավտանգավոր տուրիստական ուղղությունները:
Այդ մասին հայտնել Է Endsleigh Insurance Services բրիտանական ապահովագրական ընկերությունը:
Ընկերության տվյալներով՝ ապահովագրական դեպքերի գրեթե քառորդ մասը (23 տոկոս) 2017 թվականին տեղի Է ունեցել Թաիլանդում, երկիր, որը հայտնի Է իր իդիլիական ավազե լողափերով, հարուստ տաճարներով եւ նրբաճաշակ խոհանոցով: Երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանում են Չիլին եւ ԱՄՆ-ը: Այս երկրներից յուրաքանչյուրին բաժին Է հասել ապահովագրական դեպքերի 15-ական տոկոսը: Իսպանիայի, Գերմանիայի, Նեպալի եւ Պերուի համանման ցուցանիշը կազմել Է 8 տոկոս:
Ցուցակում նրանց հաջորդում Է Ֆրանսիան, որտեղ գրանցվել Է ապահովագրողին բոլոր դիմածների 7 տոկոսը: Տասնյակը եզրափակել են Բահամյան կղզիները եւ Բրազիլիան (4-ական տոկոս):
Հետազոտությունը ցույց Է տվել, որ ճանապարհորդությունների ընթացքում ապահովագրական բոլոր ծախսերի գրեթե երեք քառորդը (71 տոկոս) կապված Է եղել արտասահմանում շտապ բուժօգնության հետ: Ընդ որում՝ վճարումների միջին չափը կազմել Է 1,3 մլն ֆունտ ստեռլինգ: 11 տոկոս կազմող դեպքերում զբոսաշրջիկներն ապահովագրական ընկերությանը դիմել են ուղեբեռի կորստյան կամ վնասվելու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել