Այսօր եւ վաղը՝ հունիսի 22-23-ին, Հայաստանը դեռեւս կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում: Երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները, իսկ առանձին հատվածներում շատ մեծ է կարկտի հավանականությունը: Հունիսի 26-ից սկսած տեղումները բոլոր մարզերում կդադարեն: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Արդյունքում արդեն հունիսի 27-ին հանրապետության ցածրադիր գոտիներում՝ Արարատյան դաշտ՝ Երեւան, Տավուշի ցածրադիր գոտիներ՝ Բերդ, Բագրատաշենի հատված, Սյունիքի հովտային գոտիներ՝ Մեղրի, Կապան, Ագարակ եւ հարակից բնակավայրեր, արդեն կունենանք 37-38 աստիճան տաքություն:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1868515713211669
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել