Ես հասկացել եմ` ինչի մենք «Եվրատեսիլում» կարգին հորիզոնականներ չենք զբաղեցնում: Դա գալիս է մեր ճոռոմ ազգի մեծաբերան լինելուց: Ամեն տարի մինչ մեր մասնակցի ելույթը թեկուզ հենց մեր հաղորդավարները նենց մի տեսակ քծնանքով ու հեգնանքով են ներկայացնում մնացած երկրների մասնակիցներին, իբր-իբր` դուք ո՞վ էիք, երբ մենք` բազմադարյա մշակույթ ունեցող հայերս, երգում-պարում էինք: Մեր մասնակիցը արժանի է միայն առաջին հորիզոնականին, որովհետև Ալժիրի երգասերների պաշտոնական կայքում շաբաթներ շարունակ մեր երգը թոփ տասնյակի մեջ էր: Չխոսենք, թե ի՜նչ ոգևորությամբ ընդունեցին մեր պատվիրակությանը սուդանցիները: Այս տարվա Բելոռուսիայի մասնակցի զգեստը, ի դեպ, Սիրուշոյի զգեստից է: Մոնակոյի մասնակցի երգի բառերը իսկը Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգի բառերն էին` «Ձիթապտղի յուղ Կոպոլիվա»:
Սենց գոռոզ-գոռոզ խոսում են, տարվա մեջ էս առիթով ևս մեկ անգամ հիշում սփյուռքահայությանը, հետո հենց մրցույթի արդյունքներն են պարզվում, միանգամից հիշում են պապենական խոսքը բարոյական հաղթանակի և մասնակցության կարևորության մասին: Թե ու՞մ բանջարաբոստանային համակարգին ա, որ դուք բարոյապես հաղթեցիք, այ մեծաբերաններ, կամ ինչի՞ պիտի միայն մասնակցությամբ մխիթարվենք:
Մեծաբերան մի եղեք. էդ եմ ուզում ասել:
Մեր մասնակցին հաջողություն եմ մաղթում, ու թող ազգովի քեզ համար չերգենք` «Ես կուլամ, քեզ համար կուլամ» Gor ջան ;)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: