Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստի Թագավորական համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական տասը գրամից ոչ ավել մաքուր սպիրտ են խմում, խմողների շրջանում ամենացածր հավանականությունն ունեն քաղցկեղով հիվանդանալու։ Հետազոտության արդյունքները տպագրվել են MedicalExpress ամսագրում։

Մասնագետները հետևել են 99654 մարդու առողջությանը 8-9 տարի շարունակ։

Այդ ամբողջ ընթացքում քաղցկեղի 12763 դեպք է գրանցվել և մահվան՝ 9559 դեպք։ Պարզվել է, որ խմողները, որոնք ալկոհոլի օրական ոչ ավել և ոչ պակաս մեկ ստանդարտ չափաբաժին էին օգտագործել, օնկոլոգիայից կամ սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկի ամենացածր հավանականությունն են ունեցել։

Ընդ որում, երբ խոսքը գնացել է միայն չարորակ գոյացությունների զարգացման ռիսկի մասին, կախվածությունը գծայնորեն ավելացել է։

Նշվում է, որ հետազոտության մեջ հաշվի չեն առնվել սոցիալ–տնտեսական գործոնները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել