Tert.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա խմբերի ադմինիստրատորներին վճարովի մուտքի թույլտվություն սահմանել: Դեռևս բաժանորդներից վճար գանձելու հնարավորությունը գործում է միայն մի քանի խմբերում, սակայն հետագայում այդ գործառույթը կարող է ընդլայնվել, հայտնում է rbc.ru-ն:

Խմբերի համար ապրանքների հարցերով տնօրեն Ալեքս Դիվի խոսքերով՝ այժմ միջոցներ հավաքելու համար խմբերի որոշ ադմինիստրատորներ ստիպված են զուգահեռաբար ստեղծել փակ խմբեր՝ հասանելության համար գումար հավաքելով ներքին գործիքների միջոցով:

Ինչպես գրում է The Business Insider-ը, այժմ բաժանորդագրության արժեքը տատանվում է 30 դոլարի սահմաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել