SOS Արմավիր...

Ժողովուրդը սպասում է կառավարության աջակցությանը: Եթե երբևէ ներկայացնեն, թե վնասի չափը կազմում է 30-40 տոկոս, չհավատաք. այստեղ պատկերը 100 տոկոսով երևում է: Գյուղացիները իրոք հուսալքության, անճարակության մեջ են... Հայրը լացում է, որովհետև գիտի, որ չի կարողանալու իր տղայի համար սեպտեմբերին կոշիկ ու պայուսակ գնել, պապը լալիս էր, որովհետև գիտեր, որ թոռանը ամեն անգամ դատարկ ձեռքով է տեսնելու... Եկեք օգնենք արմավիրցիներին որս ինչով կարողանանք: ՀԻՇԵԼՈՎ, որ արմավիրցին ոչ թե ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ է խնդրում... Եկեք էլ հույս չդնենք այդ կառավարություն կոչվողի վրա... Եկեք մենք ինքներս ձեռնարկենք անելիքներն ու առաջ շարժվենք... Չէ՞ որ մեր ձեռքում է մեր երկրի փոփոխությունը... Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ...

Հ.Գ. Թե ինչ քայլեր եմ նախատեսում, շուտով կտարածեմ հաղորդագրություն ու իվենթ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել