Tert.amLife-ը գրում է.

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը թոռնիկ է ունեցել։  Tert.am Life–ի հետ զրույցում տկն Շուշանիկը հայտնեց, որ դուստրը` Աննան, աղջիկ է ունեցել, որին տվել է Ելիզավետա անունը` ի պատիվ իր տատիկի։

 

«Կարծես ավանդույթ լինի` աղջիկս իմ տատիկի անունն է կրում, իր դստերն էլ իր տատիկի անունը տվեց։ Շատ երջանիկ եմ այդ առիթով, որովհետև մայրիկս տեսնում է իր անունը կրող ծոռնիկին, վայելում նրա ներկայությունը»,– ասաց նա։

 

Տկն Շուշանիկը երկրորդ անգամ է տատիկ դառնում։ Առաջին թոռնիկը տղա է։ Ասում է` աղջկա հետ շփումն իր առանձնահատկություններն ունի. «Մի քիչ վախենալով եմ մոտենում իրեն։ Նորածին է, բայց զգացվում է, որ ավելի նուրբ ու զգայուն է։ Ինչպես ասում են` կին ծնվում են, կին չեն դառնում»։

Նա շատ էր ցանկանում աղջիկ թոռնիկ ունենալ, որպեսզի դուստրը զգա նույն երջանկությունը, ինչ ժամանակին ինքն է զգացել։ «Ես դուստր ունեմ ու գիտեմ` դա ինչ երջանկություն է։ Աղջկաս հետ զգացել եմ` ինչ է նշանակում մայր ու դստեր մտերմությունը, ջերմությունն ու ընկերությունը։ Իհարկե, տղայիս հետ էլ ենք շատ ջերմ, բայց ինչպես ասում են` տղամարդիկ իրենց գաղտնիքներն ունեն։ Աղջիկների հետ այլ մտերմություն է ձևավորվում։ Շատ էի ուզում, որ աղջիկս էլ զգա նույն երջանկությունը»,– ընդգծեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել