Մեր ժողովրդի մեջ շատ կուտակված թարախ կա... Հենց էդ ներքին թարախն ա արտագաղթի պատճառը, այլ ոչ թե սոցիալական պայմանները... Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ ապրել են ապահովված ու բարվոք սոցիալական պայմաններում, բայց միևնույն է արտագաղթել են. մեր ներքին չարությանը չենք դիմանում, դրա համար էլ չենք կարում մեր մեջ ապրող ազգային փոքրամասնություններին ձուլենք մեզ, ներքին բացասական էներգիան խանգարում ա. իսկ արտագաղթելիս շատ արագորեն ուծանում ենք այլ ազգերի հետ. մինչև երրորդ սերունդ. որովհետև այլ ազգերի բարությունը անմիջապես կլանում ա մեզ. շատ նման ա ներքին խնդիրներ, վեճեր ու ծեծուջարդ ունեցող ընտանիքը լքած մարդու վարքագծին, որը հանկարծ հայտվում է ընտանեկան ջերմությամբ և ներդաշնակությամբ լեցուն այլ ընտանիքում:
Մի խոսքով, բարդ ա, բալամ, մեր վիճակը, շատ բարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել