Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի տարիները պատմության մեջ են մնացել ոչ միայն տված զոհերի մեծ քանակով, այլ նաև ռազմագերիների մեծ թվով: Գերի էին ընկնում միայնակ կամ ամբողջական զորքերով: Ինչ-որ մեկը կազմակերպված հանձնվում էր, ինչ-որ մեկին վերցնում էին գերության: Սակայն այս երևույթը բավականին հետաքրքրական դեպքեր ևս բովանդակել է:

Ամերիկացիներ

ԱՄՆ-ում կորուստի մի տեսակ կա, որը կոչվում է «պատերազմական գերհոգնածություն»: Այս կատեգորիային են պատկանում, առաջանահերթ, գերի ընկածները: Այսպես՝ 1944 թ. հունիսին Նորմանդիայում վայրէջքի ժամանակ «պատերազմական գերհոգնածների» թիվը կազմում էր պայքարից դուրս մնացածների շուրջ 20%-ը:

Ընդհանուր առմամբ, Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով՝ «գերհոգնածության» պատճառով ԱՄՆ-ի տված գերիները կազմում էին շուրջ 929,307 մարդ:

Առավել հաճախ ամերիկացի զինվորները գերության մեջ էին հայտնվում ճապոնական զորքերում:

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության կողմից հիշվում էր գերմանական զորքերի օպերացիան, որը պատմության մեջ էր անցել որպես «Արդենների օպերացիա»: Վերմախտի՝ խորհրդային զորքերի դեմ հակահարձակման արդյունքում, որը սկսվել էր 1944 թ. դեկտեմբերի 16-ին, ճակատը 100 կմ-ով առաջ շարժվեց դեպի հակառակորդի տարածք: Ամերիկացի գրող Դիք Թոլենդը Արդենների օպերացիայի վերաբերյալ իր գրքում գրում է, որ «դեկտեմբերի 16-ի գիշերը 75 հազար ամերիկացի զինվորներ պառկեցին քնելու, ինչպես ամեն օր: Սակայն այդ գիշեր հրամանատարներից ոչ մեկը չէր կանխատեսում, որ գերմանական խոշոր հարձակում տեղի կունենա»: Գերմանական հարձակման արդյունքը դարձավ 30 հազար ամերիկացիների գերությունը:

Խորհրդային զինվորականներ

Խորհրդային ռազմագերիների հստակ թվի մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա: Համաձայն տարբեր տվյալների՝ նրանց թիվը տատանվել է 4,5-5,5 մլն մարդ: Միայն 1941 թ. հուլիսի 8-ին գերի են ընկել 287,704 խորհրդային զինվորներ: 1941-ի արդյունքներով խորհրդային ռազմագերիների թիվը գերազանցում էր 3 միլիոն 300 հազարը:

Առաջին հերթին գերի էին ընկնում նրանք, ովքեր ի վիճակի չէին պայքարը շարունակելու՝ վիրավորները, հիվանդները կամ նրանք, ովքեր հրամանատարներից հրահանգներ չէին կարողանում ստանալ:

Խորհրդային զինվորները գերի էին ընկնում միայնակ կամ առանձին խմբավորումներով: Պատճառները տարբեր էին, սակայն դրանցից գլխավորը, ինչպես նշում են նախկին ռազմագերիները, սեփական կյանքի համար վախն էր: Կային նաև այնպիսիք, որոնք ուղղակի կորցնում էին ցանկությունը ռուսական իշխանությունների համար պայքարելու:

Գերմանացիներ

Եթե մինչև Ստալինգրադի ճակատամարտը գերմանացիները հազվադեպ էին գերության մատնվում, ապա 1942-43 թթ. այս երևույթը սկսեց պարբերական բնույթ կրել: Ստալինգրադյան օպերացիայի ժամանակ գերի են ընկել վերմախտի շուրջ 100 հազար անդամներ: Գերմանացիները հանձնվում էին խմբերով՝ քաղցածներ, հիվանդներ, սառցակալածներ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը 2,388,443 գերմանացի գերի վերցրին:

Պատերազմի վերջին ամիսներին գերմանական հրամանատարությունը ջանք չէր խնայում իր զորքին ստիպելու կռվել, սակայն ապարդյուն: Ամեն ինչ ավելի սարսափելի էր Արևմտյան ճակատում: Այնտեղ գերմանացի զինվորներն առավել պատրաստակամորեն էին հանձնվում, քան Արևելյան ճակատում:

Հարավսլավիա

Հակահիտլերյան կոալիցյայի ոչ բոլոր երկրները կարող էին ուժեղ հակառակորդին արժանի հակահարված տալ: Այսպես՝ Հարավսլավիան, որի վրա, Գերմանիայից բացի, հարձակվել էին նաև Հունգարիան ու Իտալիան, չդիմացավ և 1941 թ. ապրիլի 12-ին կապիտուլյացիայի ենթարկվեց: Հարավսլավիայի բանակի այն մասերը, որոնք կազմված էին խորվաթներից, բոսնիացիներից, սլովենացիներից ու մակեդոնացիներից, սկսեցին տուն վերադառնալ կամ զանգվածաբար հանձնվել թշնամուն: Հաշված օրերի ընթացքում գերմանացիները շուրջ 314 հազար գերիներ վերցրին:

Ֆրանսիացիներ

Ֆրանսիայի արագ անկումը 1940 թ. մայիս-հունիսին տեղի ունեցած առանցքի ուժերի կայծակնային հարվածի ժամանակ պատմաբանների մոտ բուռն քննարկումների առիթ է հանդիսանում մինչ օրս: Մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակում գերության մեջ ընկան շուրջ 1,5 միլիոն ֆրանսիացի զինվորներ ու հրամանատարներ: Այսպես՝ շատ կարճ ժամանակում Եվրոպայի ամենահզոր բանակներից մեկն ուղղակիորեն դադարեց գոյություն ունենալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել