Ամերիկացի և կանադացի գիտնականները հետազոտել են նիհարելու և ոսկորների ամրության կապը։

Մասնագետները 40 տարի շարունակ հետևել են գիտափորձի մասնակիցների առողջությանը և պարզել են, որ մարմնի ընդհանուր զանգվածի նույնիսկ հինգ տոկոսը կորցնելու դեպքում երեք անգամ մեծանում է կոտրվածք ստանալու հավանականությունը։

Գիտնականները պարզել են, որ նիհարելը մարդու ոսկորները փխրուն է դարձնում, ընդ որում՝ ոսկորների կառուցվածքը փոխվում է անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակում է նիհարել մարդը։ Դա հատկապես վերաբերում է տարիքով մարդկանց։

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տվել նիհարող մարդկանց ուշադիր լինել սնվելու ռեժիմի նկատմամբ և անպայման հատուկ վարժություններ անել, որը թույլ կտա ոսկորներին առողջ և ամուր մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել