Երբ Անջելինա Նիլը երկրորդ երեխային էր սպասում, բժիշկները չէին կարողանում հասկանալ երեխայի սեռը: Կնոջը զգուշացրել էին, որ մեծ հավանականություն կա, որ պտուղը թերզարգացած է: Ամերիկուհին ծննդաբերեց նշված ժամկետից 3 շաբաթ շուտ: Երեխան լույս աշխարհ եկավ առանց ոտքի․ Լա Մարիան միայն ոտնաթաթ ուներ: 

Չնայած երեխայի արատին՝ աղջկա մայրը չի հուսահատվում.

«Ինձ համար կարևոր էր, որ երեխան ողջ ծնվի: Շատ էի անհանգստանում: Այո, նա ոտքեր չունի, սակայն մնացած երեխաներից ուրիշ ոչնչով չի տարբերվում»:

Աղջնակը հիմա 8 տարեկան է, նա ակտիվ կյանքով է ապրում: Լա Մարիան մասնակցում է երաժշտական մրցույթների, սիրում է գիրք կարդալ, լավ է սովորում, իսկ վերջերս մոդել է դարձել: Ֆոտոշարքում, որտեղ աղջիկը մասնակցություն է ունեցել, հանդես է եկել մարտիկների աստվածուհու կերպարով: 

Լա Մարիան մեծանում է իր ավագ եղբոր հետ: Աղջիկը տեղաշարժվում է անվասայլակով, դրանով է գնում դպրոց և ամենուր: Ծնողները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել