Այս հրաշք թեյն իսկապես կարող է օգնել յուրաքանչյուրին, ով ուզում է նիհարել, քանի որ այն արագացնում է ճիշտ սննդակարգի և վարժությունների էֆեկտը և ազատում կոնքերի հատվածում առաջացած ճարպից։
Սա շատ արդյունավետ ըմպելիք է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Այն ունի միզամուղ էֆեկտ, որի շնորհիվ նաև պայքարում է օրգանիզմում հավաքված ավելորդ հեղուկի դեմ։
Օգնում է ստամոքսի կանոնավոր աշխատանքին և օգնում վերացնել ճարպերը։
Այս թեյի կանոնավոր օգտագործումը օգնում է․
մաքրել լյարդը և երիկամները,
կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ և վերահսկել դիաբետի ախտանշանները,
պայքարել վատ տրամադրության և դեպրեսիայի դեմ,
վերահսկել արյան բարձր ճնշումը։
Բաղադրիչներ
4 չորացրած բաղրջուկի ծաղիկներ (կամ 1 ճաշի գդալ մանրացրած բաղրջուկի ծաղիկներ),
1 լիտր ջուր,
1 թեյի գդալ դարչին,
2 պճեղ սխտոր։
Պատրաստումը
Եռացրեք մեկ լիտր ջուր։
Երբ այն սկսի եռալ, ավելացրեք բաղադրիչները և թողեք ևս 3 րոպե։ Ծածկեք կափարիչով և թողեք սառչի 10-20 րոպե և թրմեք։
Խորհուրդ է տրվում օգտագործել այս թեյն օրական 1 բաժակ և աստիճանաբար ավելացնել քանակը՝ հասցնելով օրական 3 բաժակի։
Խմեք այս թեյը սնունդ օգտագործելու միջակայքում, հատկապես երբ ուզում եք քաղցրավենիք կամ այլ վտանգավոր ուտելիք ուտել։ Այն կխաբի ձեր օրգանիզմին՝ ստիպելով հագեցածություն զգալ։
Փորձեք չավելացնել թեյի մեջ քաղցրացնող միջոցներ։
Խուսափեք շատ մեծ քանակությամբ աղի օգտագործումից, քանի որ այն հեղուկի կուտակում է առաջացնում։
Օգտագործեք համեմունքներ, ինչպիսիք են մաղադանոսը և հազրեվարդը։ Մի կերեք չափից շատ ռաֆինացված ածխաջրեր (սպիտակ բրինձ, հաց, մակարոններ, նախուտեստներ՝ պատրատված սպիտակ ալյուրով)։
Փորձեք օգտագործել կանաչու բոլոր տեսակները, որոնք ստիպում են ձեզ ավելի շատ հագեցած զգալ։
Որպես կանոն, թեյը չունի բացասական ազդեցություններ, սակայն հիպերտոնիայով տառապող, հղի կամ կրծքով կերակրող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել թեյն առանց բժշկի հետ խորհրդակցելու։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: