168.am-ը գրում է.

Վաշինգտոնը եւ Սեուլը համատեղ զորավարժություններ չեն անցկացնի Կորեայի Հանրապետությունում, քանի դեռ ԿԺԴՀ-ն բարեխղճորեն մասնակցում է իր միջուկային ծրագրերի դադարեցման բանակցություններին: Հունիսի 18-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

Նրան խնդրել էին մեկնաբանելԿորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Yonhap լրատվական գործակալության հաղորդած հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը եւ Սեուլը որոշել են հետաձգել օգոստոսին պլանավորված Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժությունները:

«Քանի դեռ Հյուսիսային Կորեան շարունակում է գործել բարեխղճորեն, ինչպես մենք դա տեսանք Սինգապուրում, ակնկալում ենք, որ այդ բաները (համատեղ զորավարժությունները) կգտնվեն դադարի վիճակում»,- ասել է Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել