Իմ կարծիքով մարդիկ պիտի ուրախ լինեն, որ Աբովյանի պես մեծ քաղաքում երկար ժամանակ եկեղեցու բացակայությունից հետո վերջապես մի հրաշք եկեղեցի է կառուցվել: Ու որպես հասարակ քաղաքացի ինձ ամենաառաջինը հետաքրքրում ա ոչ թե նրա կառուցողը կամ բացման ժամանակ ներկա գտնվողները, կամ ասենք ինչ-որ կազինոյի բացումը էսօր կամ վաղը, այլ հետաքրքրում ա ու ուրախացնում էն, որ էդ քաղաքի ժողովուրդը աղոթատեղ ունեցավ, ծիսակատարություն անցկացնելու տեղ ունեցավ, պատարագին մասնակցելու տեղ ունեցավ, թե չէ դրել բզբզում, բամբասում ենք, յանի ի՞նչ.. էդքան դզու՞մ էր, որ աղանդավորնեի որջերը լիքն էին, բայց մի Հայ Առաքելական եկեղեցի չկար էդ քաղաքում... Հետո կկանգնենք, վեհ-վեհ բաների մասին կխոսենք, հոգևորականներին կքննադատեն քրիստոնեավայել պահվածք չունենալու համար, բա մենք ի՞նչ ենք անում, եկեղեցի են օծում, նստած կոմպի դեմը կայֆավատ ենք լինում սրբազան արարողությանը վերաբերող, է՞ս ա քրիստոնեավայելը..
Անկեղծ եմ ասում, ինչքան աբովյանցի ճանաչում եմ, էսօր շատ ուրախ են, ու իմ համար կարևորը համայնքի կարծիքն ա, մնացածը փուչ բամբասանքներ են..
Շնորհավորում եմ նախ Աբովյանի բնակիչներին, հետո մեր հավատավոր ու գիտակից ժողովրդին;)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել